Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Հոկտեմբեր 30,2002 00:00

ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան հրապարակեց թենիսիստների վարկանիշային դասակարգման եւս երկու ցուցակ։ Դրանցից առաջինը մեծ ռակետի վարպետների հոկտեմբեր ամսվա նոր դասավորությունն է անցած շաբաթ անցկացված միջազգային խոշոր հեղինակավոր մրցաշարերի ավարտից հետո։ Եթե ուժեղագույն տասնյակում որեւէ փոփոխություն չի գրանցվել, ապա որոշ տեղաշարժեր կան հաջորդում։ Եվ ուրախալի է, որ իր վստահ առաջընթացը շարունակում է արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը։ Այս անգամ նա 348 միավորով բարձրացել է 12-րդ հորիզոնական (միանգամից չորս աստիճան) եւ շրջանցել նույնիսկ մեր ժամանակների մեծագույն թենիսիստներից մեկին՝ ամերիկացի Փիթ Սամփրասին։ Իսկ ուժեղագույն տասնյակն այսպիսի տեսք ունի. 1. Լեյթոն Հյուիթ (Ավստրալիա)՝ 697, 2. Անդրե Աղասի (ԱՄՆ)՝ 654, 3. Մարատ Սաֆին (Ռուսաստան)՝ 469, 4. Խուան Կառլոս Ֆերերո (Իսպանիա)՝ 467, 5. Իրժի Նովակ (Չեխիա)՝ 446, 6. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 433, 7. Թիմ Հենմեն (Մեծ Բրիտանիա)՝ 428, 8. Կառլոս Մոյա (Իսպանիա)՝ 421, 9. Ալբերտ Կոստա (Իսպանիա)՝ 393, 10. Թոմի Հաաս (Գերմանիա)՝ 389։ Երկրորդ ցուցակը վերաբերում է մրցաշրջան-2002-ում 52 շաբաթների արդյունքով 20 լավագույն թենիսիստներին՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ։ Այն կրկին գլխավորում է Հյուիթը՝ 4240 միավոր։ Երկրորդն Աղասին է (3370), երրորդը՝ Ֆերերոն (2610)։ Առայսօր իր մրցելույթների արդյունքով ֆրանսիացի Սեբաստիան Գրոժանը 2465 միավորով չորրորդն է։ Այնուհետեւ գալիս են. 5. Սաֆինը՝ 2420, 6. Նովակը՝ 2355, 7. Հաասը՝ 2170, 8. Ֆեդերերը՝ 2150, 9. Հենմենը՝ 2145, 10. Մոյան՝ 2110, 11. Ալբերտ Կոստան՝ 2040, 12. Էնդի Ռոդիկը՝ 1925, 13. Նալբանդյանը՝ 1817, 14. Թոմաս Յուհանսոնը՝ 1775, 15. Եվգենի Կաֆելնիկովը՝ 1765, 16. Սամփրասը՝ 1735, 17. Գրոժանը՝ 1673, 18. Կանյասը՝ 1655, 19. Շալկենը՝ 1575, 20. Կորետխան՝ 1560։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել