Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ

Նոյեմբեր 28,2002 00:00

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ «Ոչ լավ, ոչ վատ»՝ այսպես կարելի է բնորոշել Լոռու մարզի հանրապետական ենթակայություն ունեցող գրադարանի ընթերցասրահի վիճակը, որը նախորդ տարվա համեմատությամբ 1 քայլ առաջ է, 3 տարի առաջվա համեմատությամբ՝ 2 քայլ ետ։ Նվիրատվության եւ հովանավորության կարգով գրադարանը ստանում է «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» օրաթերթերը, «Լոռու մարզ» պաշտոնաթերթը, «Քաղաքացիական նախաձեռնություն» վանաձորյան պարբերաթերթը, «Գարուն» եւ «Գործարար» ամսագրերը։ Ռուսալեզու միակ թերթը Հայկոմկուսի «կՐՈՉՊՈ ԸՐՎպվՌՌ»-ն է։ Ընդդիմադիր թերթերից գրադարանը ստանում է միայն «Հայկական ժամանակ», ինչպես նաեւ կոմկուսի պաշտոնաթերթը՝ «Հայաստանի կոմունիստը»։ Ընդդիմադիր մամուլի երկրպագուներին տեղեկացնենք, որ գրադարանում ստացվող «Գործարար» ամսագիրը համապատասխան հղումով արտատպում է նաեւ հոդվածներ «Իրավունք», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն» (նաեւ՝ այլ) թերթերից։ Պարբերական մամուլից բացի, գրադարանում (ավելի ստույգ՝ ընթերցասրահում) ստացվում են նաեւ այլեւայլ հանդեսներ (գրական-մշակութային, իրավապաշտպան ուղղվածությամբ)՝ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում տպագրվող։ Այդուհանդերձ, ի տարբերություն նախկին տարիների, ընթերցողների թիվն այնքան էլ մեծ չէ, ինչը, թերեւս, կարելի է բացատրել ընդդիմադիր թերթերի սակավության հանգամանքով (իսկ այն, որ ընդդիմադիր թերթերն ավելի մեծ պահանջարկ ունեն ընթերցողների շրջանում, վաղուց ի վեր գաղտնիք չէ, չէ՞ որ կրպակներում էլ այդ թերթերն ավելի արագ են սպառվում)։ Լոռու մարզի՝ հանրապետական ենթակայություն ունեցող գրադարանում այսօր ավելի հաճախակի են ուսանողների այցելությունները։ Վերջիններս հիմնականում օգտվում են ընթերցասրահի հետ նույն հարկաբաժնում գտնվող գրապահոցային ֆոնդից։ Ընթերցասրահի անդորրն ավելի հաճախ խախտվում է հասարակական-քաղաքական կամ գրական-մշակութային միջոցառումների շնորհիվ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930