Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է նարինջի և տանձի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Հոկտեմբեր 16,2026 18:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող և Տավուշի մարզ, Նոյեմբերյանի համայնք, գյուղ Բերդավան, 10-րդ փողոց, 1-ին փակուղի 4 հասցեում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում իրականացված զննման շրջանակներում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք նարինջի համով» արտադրատեսակի նմուշը «ՄԱՄՔ» ցուցանիշով, «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով»՝ «ՄԱՄՔ» և «Խմոր/բորբ (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք նարինջի համով», «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

—

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել