Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք է ստեղծել հակակոռուպցիոն մարմին

Հունվար 21,2004 00:00

Պե՞տք է ստեղծել հակակոռուպցիոն մարմին «Անկախ հանձնաժողովների» փորձը Հայաստանում կա Երեկ «Եվրախորհրդի հակակոռուպցիոն գործիքները» սեմինարում բանավեճ ծավալվեց Հայաստանում հակակոռուպցիոն մարմին ստեղծելու շուրջ: Ըստ Դավիթ Հարությունյանի, սա շատ անարդյունավետ ձեւ է. «Համարում եմ, որ դա ամենալավ ձեւն է նմանակելու կոռուպցիայի դեմ պայքար»: Հիշեցնենք, որ այս ձեւին նախապես հավանություն է տվել ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը. «Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք որքանով հնարավոր կլինի այդ մարմինն իսկապես անկախ դարձնել: Եթե դա անհնարին է, եթե մենք իսկապես չենք կարող դա անել, ապա ես Դավիթ Հարությունյանի եւ այդ տեսակետը պաշտպանող մարդկանց հետ համաձայն եմ: Բայց եթե, այնուամենայնիվ, հաջողվի այն ստեղծել, դա անփոխարինելի գործիք է հակակոռուպցիոն պայքարի մեջ»: Այս մասին խոսելով՝ Բագրատ Եսայանը նախ նշեց, որ անկախ մարմնի հարցը դեռեւս վերջնականապես դրական կամ բացասական առումով Հայաստանի իշխանությունների կողմից եզրակացության բերված չէ: «Խնդիրն այստեղ ոչ թե ձեւին տուրք տալն է կամ ընդունված եվրոպական չափանիշներին համապատասխան ինչ-որ ձեւական մարմին ստեղծելը, այլ ավելի շատ հարցը բովանդակային է՝ ո՞ր մոդելով է հնարավոր առավել արդյունավետ կազմակերպել պայքարը կոռուպցիայի դեմ: Եթե դա անկախ մարմնի ստեղծումով է հնարավոր, ապա այդ մարմինը պետք է Հայաստանում ստեղծվի, եթե պայքարը հնարավոր է արդյունավետ կազմակերպել նույնիսկ այս պայմաններում, առանց առանձին մարմնի գոյության, երբ առանձին հակակոռուպցիոն գործառույթներ ունեն տարբեր մարմիններ, օրինակ, ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱ ծառայությունը կամ նախագահի վերահսկողական ծառայությունը, ԱԺ վերահսկիչ պալատը, ուրեմն դա կարվի այս ձեւով: Այ է այդ ծրագրին հետեւող մոնիտորինգ իրականացնող մարմնի հարցը, որը, կարծում եմ, անհրաժեշտ է: Մի մարմին, որը աշխատելու է Գրեկոյի գնահատման թիմի հետ եւ որը ներկայացնելու է Հայաստանը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել