Լրահոս
Օրվա լրահոսը

Միությունը

Ապրիլ 23,2005 00:00

Միությունը 4 տարեկան է Արդեն 4 տարի է, ինչ գործում է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի շրջանավարտների միությունը, որն այժմ ունի 2300 անդամ: Պոլիտեխնիկի կարոտը շրջանավարտներին համախմբում է ոչ միայն Հայաստանում, այլեւ նույնիսկ հեռավոր արտասահմանում: Պոլիտեխնիկի շրջանավարտների միության ԱՄՆ-ում գործող բաժանմունքին այս տարի միացել է Մոսկվայի բաժանմունքը: «Պոլիտեխնիկի հավաքական ուժը եւ հարստությունը եղել եւ մնում են բազմահազար շրջանավարտները»,- սիրում է հաճախ կրկնել ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը: Ու, իսկապես, տասնյակ տարիներ առաջ ավարտելով Պոլիտեխնիկը, շրջանավարտները հավատարիմ են մնացել հարազատ կրթօջախին: Արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարվա մարտի մեկին նշել Պոլիտեխնիկի ծննդյան օրը: Այդ օրը Պոլիտեխնիկի հայտնի ու սիրելի ճաշարանում համախմբվում են տարբեր տարիների շրջանավարտները: Հատկանշական է, որ նրանք միայն այդ օրը չէ, որ հիշում են հարազատ Պոլիտեխնիկին: Շրջանավարտներից շատերը հնարավորության սահմաններում ամբողջ տարվա ընթացքում են օգնում, ներդրումներ կատարում բուհի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում: Վերջերս նախկին պոլիտեխնիկցի, այժմ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին: Հանդիպումը 1-ին մասնաշենքի վերանորոգված դահլիճում էր, եւ ռեկտորը երախտիքի խոսքեր հնչեցրեց այն բոլոր մարդկանց հասցեին, ում շնորհիվ օրեցօր ծաղկում է կրթօջախը: Ի դեպ, հենց այդ նույն դահլիճը՝ Պոլիտեխնիկի խորհրդանիշ 1301-ը, վերանորոգվել է ամերիկահայ բարերարներ Տիգրան Բարսամի եւ նրա եղբոր՝ Վարդգեսի ֆինանսական աջակցության շնորհիվ: Մեկ այլ՝ 1969 թ. սփյուռքահայ շրջանավարտ, պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանի նախաձեռնությամբ եւ անմիջական ղեկավարությամբ ամիսներ առաջ բացվեց «Տեխնոլոգիական գործընթացների եւ էլեկտրաբանեցումների ավտոմատացում» լաբորատորիան: Այն նախատեսված է ոչ միայն ուսումնական գործընթացի, այլեւ արդյունաբերության տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստման, պայմանագրային աշխատանքների կատարման համար: Իսկ բոլորովին վերջերս ամերիկահայ բարերար Մայքլ Օհանյանի ջանքերով ՀՊՃՀ-ում բացվեց նոր գծիկային կոդերի եւ պատկերների նույնականացման միջդեպարտամենտային լաբորատորիան: Պոլիտեխնիկցիները նվաճել են ոչ միայն գիտությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը, այլեւ հումորը: Շուտով լույս կտեսնի «Կատակում են պոլիտեխնիկցիները» ժողովածուի 4-րդ հատորը: ՀՊՃՀ պրոռեկտոր Խաչիկ Խաչատրյանը ժողովածուի բանահավաքն է: Նա պատմում է դրանցից մի քանիսը: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ելույթի խոսք է խնդրում նույն ինքը՝ Խաչիկ Թովմասիչը (մասնագիտության բերումով նա դասավանդում է ճարտարապետաշինարարական համալսարանում): Ռեկտորն ամենայն լրջությամբ հայտարարում է. «Է՞ս ինչի ա խոսում, ինքը ուրիշ բուհի դասախոս չի՞»: Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930