Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Ապրիլ 29,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Օրն, ասես, բացվել է ռոմանտիկ հանդիպումների համար։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Ձեր գաղափարներն աստիճանաբար կսկսեն ընդունվել։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Նոր գործընկերներ ձեռք բերելով՝ նոր մտահղացումներ կունենաք։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Բոլոր ֆինանսական գործերը հետաձգեք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Մարդկանց հետ շփումներում, առավել եւս՝ երբեմնի մտերիմների, ձեզ պակասում է զսպվածությունը։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Երեկոյան անակնկալ հյուրեր կարող եք ունենալ։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Թեեւ քնից առույգ կարթնանաք, նոր գործերից ձեռնպահ մնացեք։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Անզգույշ ասված խոսքը կարող է փոխել ամբողջ օրվա ընթացքը։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Հնարավոր է՝ այսօր հարազատների հետ կապված խնդիրներ լուծելու հարկ լինի։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Տարիքով մեծերի հանդեպ ուշադրությունը ըստ արժանվույն կգնահատվի։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Այսօր ձեր ակտիվ քայլերը շահավետ կլինեն։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Ֆինանսական վիճակից դժգոհելու առիթ չունեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել