Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հուլիս 14,2005 00:00

ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հայաստանի «Ինտերնյուսը», «Հետաքննող լրագրողները», «Թիմ» ուսումնասիրությունների կենտրոնը եւ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը հանդես են եկել հայտարարությամբ՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի այն դրույթի վերաբերյալ, ըստ որի՝ էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմնի անդամներին ՀՀ նախագահի ներկայացմամբ նշանակում է ԱԺ-ն: «Մենք պնդում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատմանն ուղարկված նախագծի համապատասխան ձեւակերպումը ԶԼՄ-ների ազատության, անկախության եւ բազմակարծության խնդրի լավագույն լուծումը չէ»,- նշված է հայտարարության մեջ: Հիմնավորվում է, թե նախագիծը նշում է կարգավորող մեկ մարմնի մասին, մինչդեռ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով նախատեսված են երկու մարմիններ՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ու ՀՌԱՀ-ը: Հետեւաբար՝ դրույթը պետք է վերաբերեր ոչ թե մեկ մարմնի, այլ մարմինների, մանավանդ որ այդպես է նախատեսված նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հունիսի 24-ին ստորագրված փաստաթղթով: Հայտարարությամբ նաեւ ավելի տրամաբանական եւ նպատակահարմար է համարվում, որ ԱԺ-ն ներկայացնի կարգավորող մարմինների անդամների թեկնածությունները, իսկ նախագահը նշանակի նրանց: Կոչ է արված ԱԺ-ին նախագծում ընդգրկել այս ու նաեւ՝ հետեւյալ առաջարկը. «Սահմանադրության մեջ պետք է ներառել գրաքննության ցանկացած ձեւն արգելող դրույթ: Մեր այս առաջարկը բխում է այն իրողությունից, որ ժողովրդավարության ուղին բռնած երկրներում, որոնցում ոչ հեռու անցյալում կային գրաքննություն իրականացնող մարմիններ, պահպանվում է թաքնված գրաքննության տարրեր ներդնելու վտանգը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել