Լրահոս
Օրվա լրահոսը

Ուռճացում՝

Հոկտեմբեր 20,2005 00:00

Ուռճացում՝ հանրաքվեից առաջ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Գագիկ Հովսեփյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որի մի հատվածը կարեւոր է հատկապես հանրաքվեի նախապատրաստության առումով. «Հոկտեմբերի 6-ին մենք հայտարարեցինք, որ ընտրացուցակներում կան հազարավոր անճշտություններ: Մեզ հանգստացրին՝ ասելով, թե այդ ուղղությամբ գիշեր ու զօր աշխատում են, եւ ընտրությունների օրը կունենանք մեծ մասամբ ճշգրտված ընտրացուցակներ: Արդյունքում փոխանակ ընտրացուցակներից հանվեն տարիներ առաջ մահացած հարյուրավոր մարդիկ, ու ցուցակային թիվը պակասի, այն ընդհակառակը՝ աճեց: Եթե հոկտեմբերի 6-ի դրությամբ ընտրացուցակներում ընդգրկված էր 93 հազար ընտրող, ապա ընտրության օրը նրանց թիվը հասավ 101 հազարի: Ես հարց եմ տալիս՝ ո՞ր տրամաբանությամբ եւ վիճակագրական ի՞նչ տվյալների համաձայն ընտրողների թիվն արհեստականորեն ուռճացվեց: Ակնհայտ է, որ դրանով քաղաքային իշխանությունները համապատասխան հիմք ստեղծեցին զանգվածային ընտրախախտումներ իրականացնելու համար… 2001թ. մարդահամարի տվյալներով, Վանաձորի հաշվառված բնակչության թիվը կազմել է 107 հազար 394 մարդ, իսկ առկա բնակչության թիվը՝ 93 հազար 823: Բոլորին է հայտնի, որ վերջին տարիներին մեր քաղաքի բնակչության թիվը, ցավոք, ոչ թե ավելանում է, այլ պակասում: Այս իրողությունից ելնելով էլ՝ ընտրացուցակները ոչ թե պիտի աճեին եւ ուռճանային, այլ պակասեին: Հավատացնում եմ, որ ոչ մի վիճակագրություն չի կարող հիմնավորել, թե ինչպես կարելի է անգամ 107 հազար բնակչի դեպքում ունենալ 101 հազար ընտրող: Ստացվում է, որ մեր քաղաքի մինչեւ 18 տարեկան բնակչությունը ընդամենը 6 հազար է: Դա պարզապես ծիծաղ է առաջացնում: Չէ՞ որ կա համաշխարհային վիճակագրություն, որը բնութագրական է նաեւ Հայաստանի եւ մեր քաղաքի համար: Ըստ դրա, ընտրողները կազմում են բնակչության 60-65%-ը: Հետեւաբար, Վանաձորում, լավագույն դեպքում, ընտրողների թիվը կարող է լինել 60 հազար: Պարզ չէ՞, որ ընտրողների թիվը 40 հազարով արհեստականորեն ավելացնելը ձեռնտու է միայն տեղական իշխանավորներին: Այդ մարդիկ առաջնորդվել են բացառապես նեղ անձնական եւ կլանային շահերով՝ անտեսելով պետականը: Մի՞թե պարզ չէ, որ փաստացի 93 հազար բնակիչ եւ 101 հազար ցուցակային ընտրող ունեցող Վանաձորում առաջիկա սահմանադրական հանրաքվեն ի սկզբանե դրվել է ձախողման տակ: Չէ՞ որ սահմանադրական փոփոխություններին «այո» կարելի է ասել միայն ընտրական իրավունք ունեցողների 2/3-ի դեպքում»: … Էլ չեմ խոսում այն մասին, որ առկա են նաեւ տեղամասերի նկարագրության եւ նրանցում ընդգրկված ընտրազանգվածի անճշտություններ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31