Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ

Նոյեմբեր 08,2005 00:00

ԱՌԱՋԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅՑԸ ԵԴ-ՈՒՄ «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը, որ 2002-ին վարչական տույժի էր ենթարկվել հանրահավաքների մասնակցելու համար՝ նույն թվականի վերջին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Վերջինս, ըստ Արմեն Մկրտչյանի, հայցը ստացել էր 2003-ի փետրվարին. «Նրանք չեն խախտել ընթացակարգը՝ դեռ մինչեւ 2006-ի փետրվարի 22-ը ժամանակ ունեին որոշման ընդունման համար»: Սակայն 2005-ի նոյեմբերի 2-ին է Արմեն Մկրտչյանը գրություն ստացել ԵԴ-ից, որով տեղեկացվում է կայացված որոշման վերաբերյալ՝ «հայցի ընդունելիության մասին»: Ըստ Արմեն Մկրտչյանի՝ «Նման որոշում կայացվում է միայն այն դեպքում, երբ վերջնականապես համոզվում են, որ կա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որոշակի խախտում»: Արդեն նշանակված են կոլեգիայի անդամ դատավորները: «Հիմա հաջորդ փուլ ենք մտնում, երբ պահանջում են լրացուցիչ փաստաթղթեր, թե բարոյական կամ նյութական ի՞նչ վնաս է կրել հայցվորը, ինչպե՞ս կարող է դա ապացուցել»,- ասաց պրն Մկրտչյանը, որի շահերը ԵԴ-ում ներկայացնում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Եվրոդատարանը քննարկելու է նաեւ վնասի արդարացի փոխհատուցման հարցը: Դա կլինի այնժամ, եթե այս փուլում հայցվորը եւ կառավարությունը չգտնեն հաշտության եզրեր: Հակառակ դեպքում ԵԴ-ն կսկսի քննարկել «Արմեն Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործը՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման վերաբերյալ: Համբերությամբ իր դիմումի քննարկմանը 3 տարի սպասած Արմեն Մկրտչյանն ասաց. «ԵԴ դիմումների քանակն իրոք սարսափելի մեծ է: Դատարանը լուրջ բարեփոխումների է ենթարկվում եւ մյուս դիմողների բախտը գուցե ավելի շատ բերի՝ ժամկետների առումով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել