Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՈ»-Ն

Նոյեմբեր 25,2005 00:00

«ԱՅՈ»-Ն ՄԵԶ ՁԵՌՔ Է ՏԱԼԻՍ» Երեկ նախագահի խորհրդական, ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը Մոսկվայի սերվիսի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում ամփոփեց սահմանադրական «այո»-ի քարոզը:Բուհի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ նա հանուն արդարության նշեց, որ առաջարկվող փոփոխությունները թերի կողմեր ունեն: Բայց մեր կյանքը հենց նրանով գեղեցիկ համարեց, որ փոփոխություններն անընդհատ են անհրաժեշտ, ու հիմնավորեց այս փոփոխությունների օրհասականությունը: «Որ կյանքի որակը պետք է փոխվի՝ Հայաստանում բանավեճ չկա: Խնդիրը մոտեցումներն են: Մենք գտնում ենք, որ դա պետք է լինի հիմնարար, խորքից՝ Սահմանադրությունից»,- ասաց նախագահի խորհրդականը եւ տարակուսեց այս համոզմունքի հիմնավոր լինելու հարցում. «1990-ից առայսօր ԱԺ 6 նախագահ ենք ունեցել, 10 վարչապետ է փոխվել եւ 3 առաջին դեմք (քանի որ առաջին Հայաստանն առավել պառլամենտական երկիր էր՝ նկատի է առնվում նաեւ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը- Ն. Գ.): Որեւէ պետության կյանքում 15 տարում այսքան փոփոխություն եղե՞լ է: Հիմա չե՞ն ասի՝ էս հայերը 15 տարում երեք առաջին դեմք են փոխել, չորրորդը փոխելու համար հեղափոխությո՞ւն են անում»: Քարոզի իր հատվածը բուհի ռեկտոր Մուշեղ Ասոյանը այսպես իրականացրեց. «Նախագծում առկա երկքաղաքացիության արգելքի հանումը բերում է նրան, որ Հայաստանում մեծ քանակությամբ կապիտալ կներդրվի, դա կբերի սերվիսի ոլորտի, արտադրության զարգացում, բնակչության կենսամակարդակի բարձրացում: Մենք կողմնակի՞ց ենք դրան. իհարկե` կողմնակից ենք»: Այսպիսի ոգով 20 րոպեանոց ելույթից հետո ռեկտորը իր դասախոս-ուսանող ունկնդիրներին բացատրեց, որ «Այո»-ն մեզ ձեռք է տալիս», ու հարցրեց՝ «Ընդունո՞ւմ եք»: Դահլիճից հնչեց ցանկալի «այո»-ն: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930