Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյանը Լատվիայի ՄԻՊ-ին տեղեկացրել է ՀՀ-ում քաղաքական բռնաճնշումների, Արցախից բռնի տեղահանվածների, Բաքվում պատանդառված հայ ռազմագերիների մասին

Նոյեմբեր 24,2026 23:35 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ-ում հյուրընկալել եմ Լատվիայի Մարդու իրավունքների պաշտպան Կարինա Պալկովային։

Խոսել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններից, միջազգային գործիքակազմերից, կարևորել եմ Հայաստան-Լատվիա սերտ հարաբերություններն ու միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Ի թիվս օրակարգային հարցերի՝ անդրադարձ եմ Հայաստանում քաղաքական բռնաճնշումներին, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքներին, ինչպես նաև Բաքվում պատանդառված հայ ռազմագերիների խնդրին։

 

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել