Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ելույթ ունենալիս անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին», նույն եզրույթի մասին օգտագործելով նաև «TRIPP» անվանումը։
«Տարածաշրջանային ճգնաժամերի պայմաններում ռազմավարական նշանակություն ձեռք բերող այլընտրանքային առևտրային միջանցքներում մեր ներդրումներով Թուրքիան վերածում ենք համաշխարհային առևտրի հզոր և մրցունակ լոգիստիկ կենտրոնի։ Մեր ներդրումներով ամրապնդում ենք Միջին միջանցքի հետ մեր կապակցվածությունը»,- նշել է թուրք նախարարը։
Ըստ Ուրալօղլուի՝ Թուքիան ընդլայնում է Միջին միջանցքի հետ կապակցվածությունը «TRIPP» միջանցքով, Կարս-Իգդիր-Դիլուջու 224 կիլոմետրանոց երկաթուղային գծով, «Զանգեզուր»-ի տարածքով դեպի Ադրբեջան նոր կապ հաստատելով։ Այդ համատեքստում ընդգծել է, որ տարածաշրջանային կապերը, տնտեսական համագործակցությունը թյուրքական աշխարհի հետ կամրապնդեն։
«Միջին միջանցքի՝ մեր երկրի տարածքով անցնող հատվածում 47.8 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ նախատեսում ենք ապահովել 102 մլրդ դոլարի արտադրության ազդեցություն, տարեկան միջինում 128.000 աշխատատեղ և 10 տարվա ընթացքում ածխածնի արտանետումների 20.5 մլն տոննայով կրճատում»,- նշել է նա։
Կարդացեք նաև
Աղբյուր՝ Ermeni Haber/Haberler



















































