Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում. Թուրքիայի հետ տարաձայնությունների կետը հանվել է»․ Սերդար Քըլըչ

Նոյեմբեր 24,2026 16:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխության նախագծի հրապարակմանը։

«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում. Թուրքիայի հետ տարաձայնությունների կետը հանվել է։ Ինչպես միշտ ասել եմ՝ պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի, այլև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար»,- գրել է Քըլըչը և հրապարակել թուրքական Sabah-ի հոդվածը ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների մասին «Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություն․ հանվել է Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ դարձած ձևակերպումը» վերնագրով։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանի կառավարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Նախագծում որևէ հղում չկա «1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագրին», ինչպես նախկինում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշվում է, որ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որը «պահանջներ է պարունակում Թուրքիայի և Ադրբեջանի տարածքների մի մասի նկատմամբ»։

Հոդվածում նաև խոսվում է Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված ուղերձի մասին, ներկայացվում են դրա մի շարք կետեր, այդ թվում՝ Հայաստանի ընդդիմությանն ուղղված առաջարկությունը, որ հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, եթե Սահմանադրության նախագիծը մերժվի հանրաքվեի ժամանակ, միաժամանակ, չի լինի վարչապետի թեկնածու հաջորդ ընտրություններում, եթե այն ընդունվի։

Թարգմանությունը՝ 168.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30