Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ վարչակազմը քննարկում է ամերիկյան ընկերություններին պարտավորեցնել հրապարակայնորեն տեղեկացնել չինական AI մոդելների օգտագործման մասին։
Քննարկվող առաջարկը՝
- ընկերությունները պետք է իրենց կայքերում հրապարակեն, եթե իրենց գործունեության ընթացքում օգտագործում են չինական AI մոդելներ,
- նախաձեռնությունը քննարկվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության և Սպիտակ տան գիտության ու տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (OSTP) շրջանակում,
- առաջարկի նպատակն է նվազեցնել ամերիկյան ընկերությունների կախվածությունը չինական AI տեխնոլոգիաներից՝ առանց դրանց օգտագործման ուղղակի արգելքի,
- քննարկման առարկա են հատկապես Alibaba-ի Qwen-ը, DeepSeek-ը և այլ չինական մոդելներ։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ առաջարկը դեռ քննարկման փուլում է․ հայտնի չէ՝ արդյոք այն կվերածվի պաշտոնական կարգավորման։
Նյութը տրամադրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Կարդացեք նաև
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































