Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմ՝

Դեկտեմբեր 08,2005 00:00

Կազմ՝ ՀՀԿ ներկայացուցչի վրայով Մինչ այժմ չեն հրապարակվել միայն ԵՊՀ-ի, Բժշկական համալսարանի եւ Տնտեսագիտական ինստիտուտի բուհական խորհուրդների կազմերը: Առաջին 2-ը ուշ են ներկայացվել կառավարություն եւ դեռեւս չեն հաստատվել հիմնադրի կողմից: Ուշացման պատճառը, մեր տեղեկություններով, բուհերից ուսանողական ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ցանկի համալրման հետ կապված խնդիրներն են: Սպասվում է, որ վարչապետը գործուղումից անմիջապես հետո կստորագրի նաեւ դրանք: Մինչ այդ, մեզ հայտնի դարձավ Բժշկական համալսարանի խորհրդի անդամների կազմը: Հիմնադրի կողմից առաջադրվել են՝ Կարեն Ավագյան- ՀՀ վարչապետի օգնական (Բժշկականի նախկին ուսխորհրդի նախագահ) Հրանուշ Հակոբյան- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Դարբինյան- առողջապահության նախարարի առաջին տեղակալ Արթուր Աղաբեկյան- պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Աշոտյան- ԱԺ պատգամավոր, բժշկականի ռեկտորի օգնական Մարտին Զաքարյան- ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիլեն Հակոբյան- ԵՊԲՀ ռեկտոր Սերժ Մկրտչյան- Երեւանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարանի տնօրեն: Լիազոր մարմնի ներկայացուցիչներն են՝ Սերգո Երիցյան- ԿԳ նախարար Մարտուն Մուրադյան- «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիր Վաչե Այվազյան- Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության եւ ճառագայթաբանության կենտրոնի տնօրեն Արթուր Վարդանյան- ԿԳ նախարարի խորհրդական Արտաշես Ազնաուրյան- ԵՊԲՀ բջջաբանության եւ սահմանաբանության ամբիոնի վարիչ Թամարա Մելիքյան- ԵՊԲՀ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Ջանիբեկ Գեւորգյան- ԵՊԲՀ-ի ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր Մադլենա Ակոպովա- ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողների ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ: Այս կազմը (պլյուս բուհի դասախոսների եւ ուսանողների ներկայացուցիչները) եկող տարվա սկզբին կընտրեն Բժշկականի ռեկտորին: Հիշեցնենք, որ ռեկտորի հիմնական հավակնորդները Շտապօգնության գլխավոր բժիշկ Արայիկ Մինասյանն ու ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քյալյանն են: Առաջինին սատարում են հիմնադիրն ու խորհրդի ուսանողական հատվածը. վերջինի հարցում մեծ է հիմնադրի ներկայացուցիչ, վարչապետի օգնական Կարեն Ավագյանի եւ ռեկտորի օգնական, պատգամավոր Արմեն Աշոտյանի լուման: Երկրորդին՝ լիազոր մարմինը, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունը կիսվում է գրեթե հավասար: Իսկ Արայիկ Մինասյանին վերջինից միայն մեկ ձայն է պետք: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել