Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԶԱԿԸ

Դեկտեմբեր 13,2005 00:00

ԱՎԱԶԱԿԸ ՊԱՏԱՆԴՆԵՐ ԷՐ ՎԵՐՑՐԵԼ Դեկտեմբերի 10-ին, ժ. 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ էր ստացվել այն մասին, որ Դավիթաշեն 10 փողոցի 14 տանը ավազակային հարձակում է կատարվել: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի աշխատակիցները, որտեղ եւ պարզվել էր, որ զինված հանցագործը հանդիսանում է 1974թ. ծնված, Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի բնակիչ, 2003թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու համար հետախուզվող Կարեն Ալեքսանդրի Օհանյանը: Վերջինս զինված լինելով ինքնաձիգով՝ պատանդ էր վերցրել բնակարանի տիրոջը՝ Ալբերտ Եդիգարյանին, նրա կնոջը, երկու աղջիկներին ու տղային՝ պահանջելով $3000: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, շուրջ երկու ժամ տեւած Օհանյան-իրավապահներ բանակցությունների արդյունքում Օհանյանը համաձայնել էր յուրաքանչյուր պատանդի փոխանակել 1 օպերատիվ աշխատակցի հետ: Օպերատիվ-քննչական խումբը, հաշվի առնելով մարդկանց կյանքին սպառնացող վտանգը, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Օհանյանին վնասազերծել էր՝ սպանել էր: Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել էր մարտական վիճակի բերված ԱԿՄ տիպի ինքնաձիգ՝ իր պահունակով՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 14 փամփուշտով, եւս մեկ փամփուշտ՝ լիցքավորված փամփշտակալի մեջ, եւ 7.62 մմ տրամաչափի 7 պարկուճ: Առգրավված ինքնաձիգը ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ փորձաքննության: Հարուցվել է քրգործ, քննությունը վարում է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունը: Մեր տեղեկություններով, Կ. Օհանյանը ս. թ. դեկտեմբերի 1-ին, ժ. 03:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի 10 փողոցի 72 տանը նույնպես կատարել էր ավազակային հարձակում: Օհանյանը ինքնաձիգով խոհանոցի պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք է գործել նշված բնակարան եւ զենքի սպառնալիքով հափշտակել 150 հազար դրամ, 25 գ ոսկյա շղթա, որից հետո իր մոտ եղած ինքնաձիգով կրակել եւ գոտկատեղին հրազենային վնասվածք է պատճառել թոշակառու, 1936թ. ծն. Բալաբեկ Լեւոնի Նաղդալյանին: Վերջինս տեղափոխվել էր Աբովյանի քաղաքային հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել