Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձյունեմ գլուխդ»

Հունվար 28,2006 00:00

Հավանաբար, այդ «բարեմաղթանքով» ինչ-որ մեկը դիմել է
երեւանյան արձաններին Երեւանի համար առատ ձյունը անանցանելի պատնեշ է ստեղծել
փողոցից մայթ կամ հակառակը: Այսինքն՝ արգելքը ստեղծել են ձյուն մաքրող մեքենաները՝
փողոցի ողջ սպիտակ պարունակությունը մեջտեղից «քշելով» դեպի եզրերը: Տարածքներ կան,
որտեղ մի ոտքի տեղ անգամ բացված չկա, որ այդ «արահետով» գոնե հնարավոր լինի հասնել
մայթ կամ անցնել-մոտենալ տրանսպորտին: Կենտրոնական փողոցների երկայնքով լցված աղն
ու ավազն էլ իր հերթին հալեցրել է ձյունե ծածկույթը եւ կարմիր ձյան հետ նաեւ ստեղծել
է ջրային պատնեշ: Այս պարագայում ծիծաղելի կլինի մտածել, որ թաղային իշխանությունները,
ում խնամքի տակ են արձանները, կմտածեին դրանք ձյունից մաքրելու մասին, երբ քանդակներն
ուշադրության արժանանում են տարին մեկ անգամ՝ համաքաղաքային շաբաթօրյակի օրը: Մի
բան է դրական՝ երբ արեւը կրկին փայլի, հալչող ձյունը իր հետ կտանի «քարե մարդկանց»
գլխին եւ ուսերին մշտապես առկա ագռավների «ծերտը»: Üáñ³Ñ³ñëÇ
×»ñÙ³Ï ùáÕáí
¿ §÷³Ã³Ãí»É¦
Ñ³Û ïå³·Çñ Ù³ÙáõÉÇ
ÑÇÙݳ¹Çñ гñáõÃÛáõÝ
ÞÙ³íáÝÛ³ÝÁ:   ²Ù³é-ÓÙ»é
§óñïÇó Ïáõ㠻ϳͦ
È»áÝǹ ºÝ·Çµ³ñÛ³ÝÇ
·ÉËÇÝ µÝáõÃÛáõÝÁ
§Ñ³·óñ»É¦ ¿ ͳÕñ³ÍáõÇ
§åáåáÉὦ:    §Þ»Ý
ÙÝ³Ý ÏáÙáõÝÇëïÝ»ñÁ¦,
Ùï³ÍáõÙ »Ý ï³ñ»ó
Ù³ñ¹ÇÏ. á±í Ïѳݹ·Ý»ñ
³ÛÝ ï³ñÇÝ»ñÇÝ
Çñ»Ýó ·ÉáõËÝ
³Ûë íÇ׳ÏáõÙ
ÃáÕÝ»É:  Լուսանկարչական
ռեպորտաժը՝ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻՀ. Գ. Մայրաքաղաքի փողոցներում
ձյան տակ են մնացել նաեւ գովազդային պաստառները, ազդագրերը, ինչի համար, ի դեպ, պատվիրատուներից
գումարը գանձել են մինչեւ տեղումները: Երեւի ինչպես շարքային հարկատուները, այնպես
էլ գովազդատուները «ըմբռնումով են մոտենում» ՏԻՄ-ի աշխատանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել