Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին «կերտվեց» մշակույթի ապագա
նախարարի կերպարը

Հունվար 28,2006 00:00

Իսկ
Սարգիս Ասատրյանը խորհուրդ տվեց փորփրել նախկին նախարարների «մութ» անցյալը «Օրինաց
երկիր» կուսակցությանը, իր օրեցօր ընկնող վարկանիշը փրկելու համար, խորհուրդ եմ տալիս
թաթը հանել մշակույթի նախարարի պաշտոնից»,- հորդորեց Հայաստանի երիտասարդական կուսակցության
նախագահ (ՀԵԿ) Սարգիս Ասատրյանը, երեկ «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի կազմակերպած «Արդյո՞ք
մշակույթի նախարարի պաշտոնը պետք է լինի քաղաքական» քննարկման ժամանակ: «Օրինաց
երկրի» «թասիբը» պահելու էր կուսակցության «Իսահակյան» մշակութային միության ներկայացուցիչ
Գեղամ Մելիքսեթյանը: Վերջինիս զարմացրել էր, թե ինչո՞ւ է քննարկման թեմա դարձել հենց
մշակույթի նախարարի պաշտոնը: Գ. Մելիքսեթյանը խորհուրդ տվեց քննարկման նյութ դարձնել
մշակութային հայեցակարգի բացակայությունը: «Մշակութային օջախները հանձնեցինք համայնքներին,
ստեղծեցինք վակուում եւ այժմ թույլ ենք տալիս, որ այդ վակուումը լցնեն մշակույթից
տիեզերական չափերով հեռու գտնվող մարդիկ»,- դժգոհեց պրն Մելիքսեթյանը: Հետո էլ ավելացրեց.
«Կուսակցությունը թեւ ու թիկունք պիտի լինի այն մարդուն՝ ում նշանակել է»: Այնուհետեւ,
1999 թվականից մինչեւ մեր օրերը պատմական էքսկուրս անելով՝ բանախոսը իր ելույթն ավարտեց
ՕԵԿ- ին մեղադրելու փոխարեն համախմբվելու եւ միասնական ուժերով իրավիճակը փրկելու
կոչերով. «Մշակույթն այսօր ուղղակի անդամահատվում է, դրա մասին մտածեք»: «Համայնք
եւ իրավունք» հ/կ-ի նախագահ Սամվել Մկրտչյանն էլ, թերեւս Գ. Մելիքսեթյանին չնեղացնելու
համար, եւս մեկ անգամ պարզեցրեց հավաքի պատճառը՝ ասելով. «Մենք որեւէ կուսակցության
բանջարանոցը քար նետելու համար չենք հավաքվել: ՕԵԿ-ը մեր լավ բարեկամն է»: «Ժողովրդավարություն
եւ աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախագահ Սպարտակ Մելիքյանն էլ ներկայացնելով իրենց
կուսակցության դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ասաց, որ առաջին հերթին պետք է ապաքաղաքականացնել
մշակույթի նախարարությունը. «Վերջին 3 տարում համոզվեցինք, որ կուսակցության անդամ
լինելուց է կախված այդ նախարարությունում նույնիսկ հավաքարարի պաշտոն զբաղեցնելը»:
Գ. Մելիքսեթյանն էլ ի պատասխան Ս. Մելիքյանի՝ հայտարարեց, թե նախարարության 147 աշխատակիցներից
միայն երեքն են ՕԵԿ-ից: ԺԱԿ- ի նախագահն առաջարկեց հավաքվածներին՝ ՀՀ նախագահին
առաջարկել, որպեսզի մշակույթի նախարար նշանակվի անկուսակցական մշակույթի գործիչ:
ՀԵԿ-ի նախագահ Սարգիս Ասատրյանը լրագրողներին առաջարկեց ստուգել, թե 2003
թվականից մինչ օրս որքա՞ն գումար է հատկացվել պետբյուջեից մշակույթի նախարարության
առաջին դեմքերի գործուղումներին: Կամ երիտասարդական մրցանակաբաշխություններին ովքե՞ր
են մրցանակներ ստացել: Քանի՞ մշակութային գործիչներ են կարողացել այդ գումարներից
օգտվել՝ փառատոների մասնակցելու համար: Ս. Ասատրյանի կարծիքով՝ մշակույթի գործիչներն
այսօր արարում են, բայց արարման գործընթացին աջակցելու համար նախարարությունը «մատը
մատին չի տալիս»: Գրող Արեւշատ Ավագյանի կարծիքով էլ՝ այժմ կարծես սառը պատերազմ
է հայտարարված մշակույթի դեմ: Կոմպոզիտոր Արամ Սաթյանի պատկերացմամբ՝ նախարարը
պետք է լինի բանիմաց, կազմակերպիչ եւ հեղինակություն: Գեղամ Մելիքսեթյանն ավելացրեց.
«Մշակույթի նախարարը պետք է պրոֆեսիոնալ լինի պրոդյուսինգի հարցերում, լավ իմանա
մշակույթի նախարարությունը՝ ներսից»: Ասաց, որ նման մարդիկ ՕԵԿ-ի մշակութային խորհրդի
կազմում շատ կան, բայց այդպես էլ անուններ չտվեց: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել