Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժում են առանց հիմնավորման

Հունիս 27,2008 00:00

Դատապարտյալը դիմել է ՀՀ նախագահին ու արդարադատության նախարարին

\"\"Դատապարտվել եմ ՀՀ քրօրի 178 հ. 2-րդ մասի 2-րդ կետով (Խարդախության համար)՝ 3 տարի ազատազրկման: Արդեն 2 տարի է, ինչ պատիժս կրում եմ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: 2007թ. նոյեմբերին դիմել եմ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝ ներում շնորհելու խնդրանքով, որտեղ իմ դիմումին կից հիմնարկի վարչակազմի կողմից բնութագրվել եմ լավ, իրենց իսկ խոսքով՝ «անձը ենթակա է ներման»: Այս տարվա հունվարի 31-ին ներկայացվել եմ պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն հիմնարկի վարչակազմը մերժել է: Նշեմ, որ մերժման պատճառները ոչ մի կերպ չհիմնավորվեցին: Ապրիլի 1-3-ը «Վարդաշեն» ՔԿՀ-ում ես նախազգուշական հացադուլ էի հայտարարել՝ ի նշան այն բողոքի, որ առանց որեւէ հիմնավորման՝ արդեն երկրորդ անգամ մերժվում է պայմանական վաղաժամկետ ազատման կամ բաց ռեժիմին անցնելու մասին օրենքի կիրառումը:

Այդ կապակցությամբ ես դիմել էի ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ նախագահի աշխատակազմին, սակայն ստացել եմ հետեւյալ պատասխանը՝ «Հիմնարկի հայեցողության տակ»: Բայց չէ՞ որ իմ հանդեպ կիրառված անօրինականությունը իրականացրել է հենց հիմնարկի վարչակազմը: Կատարվածը առանձնահատուկ դեպք չէ: ՀՀ ՔԿՀ-ներում շուրջ 1000-ից ավելի դատապարտյալներ գտնվում են նույն անօրինական եւ անհիմն մերժված կարգավիճակում: Նշեմ նաեւ, որ հացադուլի մեջ գտնվելու ժամանակ ինձ այցելեց ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանը եւ խոստացավ իմ կողմից բարձրացված հարցին, այն է՝ բաց ռեժիմին անցնելու եւ պայմանական վաղաժամկետ ազատմանը տալ դրական լուծում: Ես հավատալով նրա խոսքին՝ իմ կողմից հայտարարված հացադուլը դադարեցրի: Սակայն մինչ օրս ոչ մի դրական քայլ չի կատարվել: Վերջերս ինձ այցելեց նախարարի օգնականը եւ ասաց, որ բաց տիպին անցնելու միակ հնարավորությունն այն է, որ ներկայացնեմ միջնորդագիր Ազգային ժողովի պատգամավորների կողմից եւ տեղեկանք աշխատանքի վայրից: Այսինքն՝ արհեստական պատնեշ առաջացավ իմ դեմ:

Պարոն նախագահ, Ձեր ընտրական ծրագրի մեջ առաջնահերթ եւ կարեւոր տեղ էիք հատկացնում կոռուպցիայի դեմ պայքարին, որը մեր պետության զարգացման հիմքերից մեկն է: Պետական կառավարման մարմիններին ուղղված դիմումներիս ոչ մի պատասխան մինչ օրս չեմ ստացել: Հարցի լուծումը ոչ հիմնավոր պատճառներով գցելով մեկը մյուսի վրա, դիմումների պատասխանների լուծումը դրվում է այն հիմնարկի վրա, որի դեմ ներկայացված է իմ բողոքը:

Սա նշանակում է, որ օրենքը գործում է միայն այն անձանց համար, ովքեր ունեն հովանավորներ եւ գումար, որով կարողանում են, այսպես կոչված, «հարց լուծել»: Ակնկալում եմ Ձեզնից ՀՀ օրենքների սահմաններում իմ եւ իմ կարգավիճակում գտնվող դատապարտյալների կողմից առաջ քաշված հարցերի եւ խնդիրների լուծում:

ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ Կրթությունը՝ բարձրագույն, ամուսնացած, խնամքին՝ երկու երեխա

850 բողոք՝ օտար լեզվից

Երեկ հրապարակվեցին օտար լեզվի պետական միասնական քննության բողոքարկման արդյունքները: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» հայտնեց, որ ներկայացվել էր 850 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասը՝ մոտ 800-ը, վերաբերում էր անգլերենին եւ հիմնականում՝ արդյունքների վերանայմանը: 150 բողոք բովանդակային բնույթի էր: 10 դիմում-բողոք ֆրանսերենի «մասով» էր, 13-ը՝ գերմաներենի, 1-ը՝ իտալերենի: 23 հոգի դիմել էր վերահանձնման խնդրանքով՝ ներկայացնելով բժշկի թուղթ: Ընդ որում, 23 դիմումից բավարարվել է 14-ը, 9 հոգու չի թույլատրվել:

Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30