Լրահոս
Օրվա լրահոսը

Գլոբալիզացիայի դարի բոշաները

Հունվար 10,2009 00:00

\"\"Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում գտնվող, այժմ չգործող, ալրաղացի պահակակետում 2008-ի ուշ աշնանը հանգրվանել էին ամուսին բոշաներ: Ամուսիններն ամեն աշուն ժամանում են Բաղանիս: Նրանք այստեղ ապրում են հակասանիտարական պայմաններում, փոխանակումով գյուղացիներից ձեռք բերած հավերի հետ նույն սենյակում: Վարդուշ եւ Լյովա ամուսինները շրջում են գյուղից գյուղ, վաճառում կամ փոխանակում իրենց մաղերն ու մեծ ասեղները: Տրանսպորտ չունեն եւ իրենց ապրանքները ձեռքով են կրում: Կարի մեծ ասեղները, որոնք խանութում 20 դրամով են վաճառվում, բոշա ամուսինները 100 դրամով են ծախում: Այդ պատճառով էլ նրանց ապրանքը լավ չի վաճառվում, թեեւ սահմանագոտու բնակիչների մեջ վաղուց ի վեր կարծիք կա, որ բոշայի վաճառած ասեղը պինդ ու դիմացկուն է: Բոշա ամուսինները Երեւանից են՝ Քանաքեռից: Լյովայի հայրը սերում է Կարսից, իսկ Վարդուշը ծննդով Ծակքար գյուղից է: Նրանք դժբախտ մարդիկ են, ասում են, որ իրենց 3 որդիներից մեկը 30 տարեկան հասակում դանակահարվել-սպանվել է, մյուսն էլ ցմահ բանտարկված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել