Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամը կհանդիպի Գիլեի հե՞տ

Հունվար 10,2009 00:00

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կարող է լինել IBF-ի վարկանիշային ցուցակի նույն քաշային կարգում 15-րդ հորիզոնականը զբաղեցնող ավստրալացի Դանիել Գիլեն: Համաձայն տարածվող տեղեկատվության, բռնցքամարտիկների պրոումոթերները ներկայումս բանակցություններ են վարում:
Գիլեի մենեջեր Գարրի Ֆրանցիսկոն լրատվամիջոցներին արդեն հասցրել է հայտարարել, որ իր բռնցքամարտիկն ի զորու է արժանի մրցակցություն ցույց տալ «Արքա Արթուրին»:
«Դանիելն ունի ամեն հնարավորություն, որպեսզի ցրի Աբրահամի անպարտելիության մասին առասպելը: Գիլեն միշտ էլ մրցակիցների հանդեպ հարգալից է ռինգից դուրս, բայց ռինգում հաղթելու համար անում է ամեն բան»,- ասել է Ֆրանցիսկոն «Fightnews.com» հանդեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել