Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՔՍ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ

Հունվար 13,2009 00:00

Եզակի դեպք է, բայց այսօր տարբեր երկրներում կան թանգարաններ, որտեղ մինչեւ 16 տարեկանների մուտքը խստիվ արգելվում է: Օրինակ, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Չեխիայի, Գերմանիայի չափահաս քաղաքացիներն իրենց սեռական հետաքրքրությունները բավարարելու համար կարող են այցելել տարբեր քաղաքներում բացված սեքս-թանգարաններ: Սանկտ Պետերբուրգի շագանակագեղձի ուսումնասիրման կենտրոնում է գտնվում ռուսական սեքս-թանգարանը, որտեղ ցուցադրվում են ավելի քան 14 հազար ինտիմ բնույթի ցուցանմուշներ:
Բեռլինում է գործում աշխարհի ամենամեծ էրոտիկ թանգարանը: Այն անվանակոչված է մի կնոջ՝ Բեատե Ուզեի անունով, որի անվամբ գերմանական մի շարք քաղաքներում բացվել են նաեւ էրոտիկ ապրանքների խանութներ եւ կինոթատրոններ: Թանգարանում ցուցադրվում են ինտիմ տեսարաններով մանրանկարներ, որոնք բերվել են նաեւ Լատինական Ամերիկայի երկրներից, Աֆրիկայից, Չինաստանից, Հնդկաստանից…
Հարցին ավելի խելամիտ մոտեցում են ցուցաբերել ամերիկացիները: ԱՄՆ-ի MOSEX կոչվող թանգարանում անցկացվում են սեքսի թեմաներով դասախոսություններ, իսկ գիտական կոչում ունեցող մասնագետները թանգարանի այցելուների համար սեմինարներ են կազմակերպում, օրինակ, թե ինչպես ամուսնական զույգերն իրենց պահեն անկողնում: Այցելուները հնարավորություն ունեն նաեւ «վայելել» անկողնային տեսարաններով էրոտիկ բեմականացումները, որոնք էլ նպատակ ունեն բարձրացնելու այցելուների տեղեկացվածության մակարդակը: Հավանաբար, նշված երկրների դեռահասներին անհնար կլինի համոզել, որ իրենց գտել են կաղամբի միջից կամ արագիլն է բերել: Բավական է անցնեն այս թանգարանի կողքով եւ ցուցապաստառներից արդեն գլխի կընկնեն, թե իրենք իրականում որտեղից են «առաջացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031