Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՉՔՆԵՐԴ ԼՈՒՅՍ

Հունվար 22,2009 00:00 Share

\"\"«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի հովանավորությամբ 32 միլիոն դրամով կառուցվել եւ շահագործման է հանձնվել Լոռվա մարզի Ապավեն գյուղի ջրատարը: Նորակառույց ջրամբարից խմելու ջուրը գյուղ է հասնում 620 մ արտաքին գծով, որին կից կառուցվել է նաեւ ջրամատակարարման 1200 մ ներքին ցանց: Այս ջրատարի շնորհիվ գյուղի յուրաքանչյուր տան ծորակից արդեն հոսում է լեռնային աղբյուրի մաքուր ջուր:

Ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա գտնվող Ապավեն գյուղում ապրում է 30 ընտանիք: Գյուղի խմելու ջուրը տարիներ շարունակ ապահովել է համայնքի հին ջրագիծը, որը մաշվածության պատճառով ամբողջովին շարքից դուրս էր եկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031