Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԵԴԵՐԵՐԸ ԱՐԴԵՆ ՍՊԱՍՈՒՄ Է

Հունվար 30,2009 00:00

\"\"Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցապայքարի եզրափակիչում հաղթողի սկուտեղի համար կպայքարեն ռուսաստանցի Դինարա Սաֆինան եւ Ամերիկան ներկայացնող Ուիլյամս քույրերից կրտսերը՝ Սերենան: Կհաղթի ուժեղագույնը: Իսկ ո՞վ: Դա ցույց կտա պայքարը: Ասենք միայն, որ Սերենան «Grand Slam»-ում խաղարկվող տիտղոսին հավակնում է 10-րդ անգամ, որին հասնելու դեպքում տեղ կզբաղեցնի Շտեֆի Գրաֆի, Կրիս Էվերտ Լլոյդի, Մարտինա Նավրոտիլովայի եւ Մարգարեթ Կորտի կողքին:

Տղամարդկանց պայքարում շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը, որը ներկայումս ATP-ի վարկանիշային ցուցակում երկրորդն է, առաջինն է նվաճել եզրափակիչում հանդես գալու իրավունքը եւ սպասում է իր ապագա մրցակցին, որն ամենայն հավանականությամբ կլինի իր գլխավոր մրցակիցը՝ Իսպանիայի եւ աշխարհի ներկայիս թիվ մեկ ռակետ Ռաֆայել Նադալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել