Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆԸ՝ ԱՄՈՒՍՆՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Փետրվար 11,2009 00:00

Հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ ՀՀ Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտամետի գյուղապետ Տոնական Ղազարյանի կողմից՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Տեդաս» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Հարությունյանի կողմից՝ 17 միլիոն դրամ հափշտակելու համար:

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երեք ժամկետ համայնքի ղեկավար աշխատած Տոնական Ղազարյանը Արտամետի համար, ի վերջո, մի լավ գործ անելու եւ գյուղի մի քանի ընտանիքների հիշողություններում վառ մնալու նպատակով՝ որոշում է գազիֆիկացնել Արտամետը: Համայնքի միջոցներով, բնականաբար, նման մեծածավալ աշխատանքներ չէին կարող կատարվել:

Ներդրող գտնվեց: «Տեդաս» ՍՊԸ-ն էր: Թե ինչ են արել Տոնականն ու «Տեդասը», այժմ փորձում են պարզել իրավապահները: «Խեղճ» գյուղապետ. ինչ էր ուզում՝ ինչ ստացվեց: Չնայած ցանկության առաջին մասն անկատար մնաց, բայց երկրորդ մասը հաստատ կյանքի կոչեց՝ Տոնական Ղազարյանը մնաց արտամետցիների հիշողության մեջ:

Տոնական Ղազարյանը հաստատ մի բան գիտեր կամ մի բան կանխազգացել է, որովհետեւ 2005 թվականին, «Տեդասի» հետ հարցերը «լուծելուց» հետո, գյուղապետի թեկնածու չի առաջադրվել: Փոխարենը առաջադրվել է նրա կինը՝ հանրապետական Անահիտ Դավթյանը: Այլ թեկնածու չի եղել, եւ Անահիտը դարձել է գյուղապետ: Հիմա գործող գյուղապետի ամուսին նախկին գյուղապետը իրավապահների ուշադրության կենտրոնում է, ու կինն ամեն ինչ անում է ամուսնուն արդարացնելու համար: Մեզ հետ զրույցում նա ասաց, թե 2004 թվականին գյուղապետ Տոնական Ղազարյանը օտարել ու վաճառել է Արտամետ համայնքի հողերից զգալի հատված եւ վաճառքի գումարը՝ 52 միլիոն դրամը փոխանցել «Տեդաս» ՍՊԸ-ին՝ գյուղը գազիֆիկացնելու համար: «Տեդասի» նախագահն էլ, ըստ նրա՝ յուրացրել է 17 000 000-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել