Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽՆ ԷԼ ԼԻՃ ՈՒՆԻ

Փետրվար 11,2009 00:00

\"\"Արդեն մեկ ամիս է՝ Ներքին Չարբախի «մուտքի» մոտ, որտեղից սկիզբ է առնում Շարուրի կամ Շահվերդյան փողոցը, 7-8 մետր տրամագծով լիճ է գոյացել: Վերջինիս գոյությունը չի էլ հուզում Շենգավիթի թաղապետարանին: Ներքին Չարբախը այս համայնքի կազմում է, եւ տեղի բնակիչներին հիշում են միայն ընտրությունից ընտրություն: Դառնալով նորագո լճին, փաստենք, որ այն «սահմանակից» է երթուղայինների կանգառին, ու տրանսպորտից իջնելիս չարբախցիները կամ Չարբախ մտնողները ստիպված են զարգացնել իրենց ակրոբատիկ հնարավորությունները՝ ճանապարհին «բուսած» լիճը առանց մակույկի անցնելու համար: Եթե առաջիկայում լիճը չորացնելու «ծրագիր» չիրագործվի, թաղապետարանը կարող է այլ ծրագիր իրականացնել, մասնավորաբար՝ լողի կամ առագաստանավային սպորտի մրցումներ կազմակերպել Չարբախալճում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել