Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՆ Է, Ի ՎԵՐՋՈ, ՅՈՒՐԱՑՈՒՄԸ

Փետրվար 17,2009 00:00

Երեկ տեղի ունեցավ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը: Խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի առաջարկած տարբերակով՝ իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով: Նախատեսվում է հանցագործության նախապատրաստության փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից: Իշխանությունը պահելուն վերաբերող կետում առաջարկվում է ՀՀ նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժել ազատազրկմամբ:

«Սահմանադրական կարգը տապալելը» (300/1) հոդվածով եւս նախատեսվում է ազատազրկում 10-15 տարի ժամկետով: «Տարածքային ամբողջականությունը խախտելը» (300/2) հոդվածով՝ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելիս եւս 10-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում: «Զանգվածային անկարգությունները» (225) հոդվածով՝ բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված եւ հասարակական անվտանգությանը սպառնացող խմբային գործողություններ կազմակերպելը պատժվում է ազատազրկմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել