Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրեժի ծարավը»

Փետրվար 17,2009 00:00

Նախորդ շաբաթ մերձմոսկովյան Ռամիսկի շրջանում, իրենց բնակարանում սպանվեցին հայազգի մայր ու որդի: Այդ մասին հաղորդեցին նաեւ հայկական լրատվամիջոցներով:

Սպանվածներն Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի նախկին բնակիչներ՝ 51-ամյա Արուսյակ եւ նրա 11-ամյա որդի Գեւորգ Սիմոնյաններն են, որոնք Ռուսաստանի Դաշնությունում էին արդեն 15 տարի:

Համաձայն սպանվածների հարազատների շրջանում շրջանառվող լուրերի՝ մարդասպանն ընտանիքի արյունակից բարեկամն է՝ սպանվածի ամուսնու հորեղբոր տղան, ով նույնիսկ ինչ-որ ժամանակ ապրել է Սիմոնյանների տանը եւ ավտոմեխանիկություն արել ընտանիքին պատկանող ընկերությունում:

Սպանության օրը «բարեկամը» նրանց տուն է եկել հարբած: Տանտիրուհուց եւ նրա 11-ամյա որդուց բացի՝ տանն ուրիշ ոչ ոք չի եղել: Արուսյակի հետ խոսքուզրույցը շատ կարճ է տեւել, հյուրը նախ սպանել է հորեղբոր տղայի կնոջը, ապա՝ նրա որդուն: Ոճրագործությունից անմիջապես հետո սթափվել է եւ ինքնասպանության փորձ կատարել: Ձախողված փորձից հետո մարդասպանը հայտնվել է հիվանդանոցում եւ ներկայումս գտնվում է ոչ միայն բժիշկների, այլ՝ իրավապահների հսկողության տակ:

Սպանվածների հուղարկավորությանը ներկա գտնվողները շշնջում էին, որ սպանության դրդապատճառը վրեժն է եղել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել