Լրահոս
Օրվա լրահոսը

Տոպալովը հաշվի մեջ առաջ անցավ

Փետրվար 19,2009 00:00

\"\"Երեկ Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջատար, բուլղարացի Վեսելին Տոպալովը սեւ խաղաքարերով 32-րդ քայլում հաղթեց Ամերիկան ներկայացնող Գատա Կամսկուն (նա ՖԻԴԵ-ի ցուցակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը): Վերջինս, հայտնվելով ցայտնոտում, ի վիճակի չեղավ գտնել մրցակցի գրոհներին դիմակայելու ճիշտ ու արդյունավետ շարունակությունը եւ իրեն պարտված ճանաչեց:

Տոպալով-Կամսկի մրցամարտի երկրորդ տուրից հետո հաշիվը դարձավ 1,5/0,5՝ հօգուտ տանտիրոջ:

Այսօր գրոսմայստերների հանգստյան առաջին օրն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել