Լրահոս
Օրվա լրահոսը

Մի չարաշահեք տղամարդկանց համբերությունը

Փետրվար 19,2009 00:00

\"\" Աղջիկը, տեսնելով, որ տղան մինչեւ ականջները սիրահարված է իրեն, մտածում է, որ նա իր ամեն քմահաճույք կկատարի ու իրենից չի փախչի:

Թեեւ համարվում է, որ տղամարդիկ ուժեղ սեռի ներկայացուցիչներն են, սակայն պետք չէ մոռանալ, որ մենք՝ տղամարդիկս, զգացմունքներ ունենք եւ որոշ հարցերի շուրջ կարող ենք լինել չափազանց զգայուն: Մասնավորապես, ոչինչ այնքան չի հոգնեցնի տղամարդուն, որքան նրանից անընդհատ հաշվետվություն պահանջելը: Հոգնեցուցիչ է, երբ տղամարդու՝ տուն մտնելուն պես, կինը արդեն շեմից սկսում է «հարցաքննել»՝ ինչ, երբ, որտեղ, ում հետ, ինչի համար, մինչեւ երբ… Բջջային հեռախոսների ներխուժումը մեր առօրյա՝ էլ ավելի սրեց այդ հարցը:

Հատկապես հայ տղամարդու համար «ծանր» թեմաներից է նաեւ խոսակցությունները ամուսնության եւ երեխաների մասին: Կնոջը գրավել՝ տղամարդն առավելապես ձգտում է նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, եւ չի ուզում մտքերը ծանրաբեռնել ընտանիք եւ երեխաներ ունենալու վրա: Հոգեբանները խորհուրդ են տալիս կին-տղամարդ հարաբերությունների սկզբնական շրջանում չխոսել ապագա երեխաների քանակի մասին, չընտրել նրանց անունները եւ այլն:

Ենթագիտակցորեն յուրաքանչյուր տղամարդ հույս ունի, որ ցանկացած պահի կարող է կտրել կնոջ հետ իրեն շղթայած կապը եւ նոր կյանք սկսել: Իսկ եթե հանկարծ կինը մի օր հայտարարի, որ նրա փոխարեն ամեն ինչ արդեն որոշված է՝ տղամարդը խորը դեպրեսիայի մեջ կընկնի: Որպեսզի այդ պահը սիրող զույգերի մոտ երբեք չլինի, կինն իր ապագա պլանների մասին չպիտի միանգամից հայտարարի, քանի որ, միեւնույն է, տղամարդը ցանկացած պարագայում կանի այն, ինչը հաճելի է կնոջը, պարզապես պետք է պահը ճիշտ որսալ:

Հարաբերություններում շատ վտանգավոր է նաեւ տղամարդուն բացահայտ ցույց տալ, որ նա հանդիսանում է կնոջ «սեփականությունը»: Այստեղ չափավոր պետք է լինի նաեւ խանդը: Հայ կանանցից շատերը առիթը բաց չեն թողնում իրենց տղամարդկանց խանդելու համար, նույնիսկ «անմեղ» կարգավիճակով ստրիպ ակումբ գնալը կարող է սկանդալի լուրջ առիթ հանդիսանալ: Իսկ տղամարդիկ, ընդհակառակը, մտածում են, որ սովորական բան պետք է համարել առօրյա «պաչիկները» գործավարուհու հետ, եւ դա ամենեւին էլ խանդելու պատճառ չէ:

Տղամարդու համար աններելի է կնոջ կողմից անհարկի արգելքներ սահմանելը՝ ընկերների հետ ժամանակ առ ժամանակ հանդիպումների համար: Սիրող կինը կարողանում է գործածել իր լեզվային բոլոր հմտությունները եւ տղամարդուն համոզել, որ եթե նա ընտանիքի հետ չէ՝ մեղավոր է ընտանիքի անդամների առջեւ: Սակայն այս «գործիքն» էլ պետք չէ չարաշահել, այլապես տղամարդը կամ ընտանիքից փախչելու ուղիներ կգտնի, կամ էլ կվերածվի անտարբեր էակի: Շատ հաճախ կինն անում է այնպիսի բաներ, որ ամենազուսպ ու հանդարտ տղամարդու մազերն անգամ «բիզ-բիզ» կկանգնեն: Ասենք, կինը որոշում է տանը ընտանի կենդանի պահել, այդ երեւույթը ցանկացած տղամարդու համար տհաճ է, քանի որ ոչ բոլորը կցանկանան անձնական անկողնու մեջ պառկած տեսնել փիսիկներ ու շնիկներ: Բացի դա, կենդանիների նկատմամբ առանձնակի սեր չունեցող տղամարդու համար դժոխային է առավոտյան ժամը 7-ին շնիկին զբոսանքի տանելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728