Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՂԹԵՑԻՆՔ

Փետրվար 21,2009 00:00

\"\"Իսկ երեկոյան մրցահերթում մեր հավաքականն ուժերը չափելու էր Ադրբեջանի ընտրանու հետ

Երեկ Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերան քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու հրավեր մարզաձեւի միջազգային ֆեդերացիան ուղարկել է աշխարհի ութ ուժեղագույն հավաքականներին: Դրանք են. Հայաստանը, Ռուսաստանը, Հունգարիան, Կուբան, Ադրբեջանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Ղազախստանը:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին ութ լավագույնների մեջ ընդգրկվել է մեծամասամբ 2008-ի ամռանը Պեկինում կայացած ամառային 29-րդ օլիմպիական խաղերում 55 կգ քաշային Ռոման Ամոյանի եւ Յուրի Պատրիկեեւի՝ գերծանր քաշային կարգ, նվաճած բրոնզե մեդալների շնորհիվ: Հիշեցնենք, որ ի տարբերություն այլ մարզաձեւերի, այստեղ գավաթը խաղարկվում է թիմային պայքարում, այլ ոչ թե անհատական քաշերում: Վիճակահանությամբ այս ութ թիմերը Ֆրանսիայում բաժանվել են երկու խմբի: Նախնական փուլում «A» խմբում Հայաստանի մրցակիցներն են Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Հունգարիան: Իսկ Ղազախստանը, Չինաստանը, Կուբան եւ Ֆրանսիան կազմել են «B» խումբը: Երեկ ցերեկը Ֆրանսիայից տեղեկացանք, որ մեր տղաներն առավոտյան մրցահերթում մեկնարկային հանդիպումը 6:1 հաշվով շահել էին Հունգարիայից, իսկ ռուսները նույն հաշվով պարտության էին մատնել ադրբեջանցիներին: Մյուս խմբում Ղազախստանը եւ Ֆրանսիան միեւնույն՝ 4:3 թիմային հաշվով առավելության էին հասել, համապատասխանաբար, Չինաստանի եւ Կուբայի նկատմամբ: Երեկ ուշ երեկոյան Լեւոն Ջուլֆալակյանի սաները հանդիպելու էին Ադրբեջանի, իսկ Ռուսաստանը՝ Հունգարիայի հետ:

Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում, ըստ քաշային կարգերի, միմյանց դեմ ելնելու էին:

55 կգ՝ Շավիղ Գեւորգյան-Էլչին Ալիեւ

60 կգ՝ Արտակ Հարությունյան-Ֆուադ Ալիեւ

66 կգ՝ Խոսրով Մելիքյան-Ռասուլ Շունաեւ

74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան-Ռաֆիգ Հուսեյնով

84 կգ՝ Արթուր Շահինյան-Շավլա Գադաբաձե

96 կգ՝ Արման Գեղամյան-Դենիս Միշին

120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ-Ջահալ Բահադուրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել