Լրահոս
Օրվա լրահոսը

Անանդն անմիջապես առաջ անցավ

Փետրվար 21,2009 00:00

\"\"Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շախմատի «Giudad de Linares» գերմրցաշարի մեկնարկային տուրում գրանցվեց արդյունավետ մեկ արդյունք: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը սպիտակներով պարտության մատնեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին եւ դարձավ միանձնյա առաջատար: Իսկ Ռաջաբովը, հասկանալի է, հայտնվեց մրցաշարային աղյուսակը եզրափակողի տհաճ դերում:

Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց երիտասարդ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Լենյեր Դոմինգես (Կուբա)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Վան Յուե (Չինաստան)- Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) պարտիաներում:

Երեկ միմյանց հետ հանդիպում էին Անանդը եւ Արոնյանը, Կարլսենը եւ Դոմինգեսը, Գրիշչուկը եւ Վան Յուեն, Ռաջաբովը եւ Իվանչուկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել