Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՄ ԱՅԴՊԻՍԻ ԴԵՊՔԵՐԻ

Փետրվար 25,2009 00:00

Ընթերցելով ձեր թերթում (18.02.09թ.) տպագրված «Սեքսը ընկալում են բռնություն» հոդվածը, անկեղծ ասած՝ ուրախացա, որ անդրադարձել եք այդ անչափ կարեւոր, սակայն անհրաժեշտ ուշադրության չարժանացած խնդրին: Ավելին, կարծեցի, որ դա միայն առաջին քայլն էր, որին հետեւելու էր ավելի ընդարձակ եւ լուրջ քննարկում: Սակայն որքան մեծ էր հիասթափությունս` երբ հաջորդ համարներից մեկում կարդացի «Հարգեք մեր երեխաներին» վերնագրով հրապարակումը: Ինքս լինելով դաստիարակ, այնուհետեւ՝ ավագ մանկավարժ, իմ պրակտիկայում հանդիպել եմ այդպիսի դեպքերի: Չեմ կարծում, որ հոդվածագիրը վիրավորելով տնօրենին, կշտկի կամ կվերացնի այն երեւույթը, ինչը, ցավոք, առկա է 3-6 տարեկան երեխաներից շատ շատերի մոտ:

Ես ինքս բազմիցս զրույց եմ ունեցել հենց իմ խմբի երեխաներից մի քանիսի ծնողների հետ, քանի որ, օրինակ, նախապատրաստական` 4-6 տարեկան երեխաների խմբերից մեկում 3 երեխա՝ 2 աղջիկ, եւ 1 տղա զբաղվում էին ինքնաբավարարմամբ: Եվ գիտե՞ք ինչ, ամեն ծնող դա ընկալեց յուրովի. մեկը շնորհակալություն հայտնեց զգուշացնելու համար, իսկ մյուսը ցուցաբերեց շատ նյարդային պահվածք: Երրորդ ծնողն էլ խոստովանեց, որ մի քանի անգամ դիմել է բժիշկ-հոգեբանի օգնությանը:

Ամեն դեպքում, ուզում եմ նշել, որ այն մանկապարտեզներում, որտեղ ես եմ աշխատել (Նորքի զանգվածի եւ Ավան համայնքի), խնդիրը դրվել է լայն քննարկման եւ մանկխորհուրդների ժամանակ մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել