Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱ

Մարտ 27,2009 00:00

\"\"Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ երեկվա դրությամբ մայիսի վերջին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է արդեն շուրջ 28 երկիր: Սպասվում է, որ հայտերի թիվը զգալիորեն կավելանա, քանի որ դրանց ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 23-ն է:

Ֆեդերացիայից տեղեկացնում են նաեւ, որ մարզաձեւի միջազգային ասոցիացիան հաստատել է մեր ֆեդերացիայի ներկայացրած՝ աշխարհի առաջնության պաշտոնական տարբերանշանը:

Հայաստանի պատանեկան հավաքականը հարազատ հարկի տակ առաջին անգամ անցկացվող աշխարհի առաջնությունում պատշաճ մակարդակով հանդես գալու նպատակով՝ մոտ օրերս պատրաստվում է մեկնել Մոսկվա եւ Մոսկվայի մարզի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել: Մեր հավաքականը չորս քաշային կարգերի հրավեր ունի նաեւ Հունաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Մոսկովյան հավաքից հետո ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը կորոշի, թե ովքե՞ր կմեկնեն Պատրա քաղաք՝ մասնակցելու այդ տարիքային խմբի միջազգային մրցաշարին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել