Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԵՑ ՉԵՉԵՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մարտ 27,2009 00:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին մեղադրեց 2000թ.-ին 5 չեչենի սպանության մեջ: Դատարանը որոշում է կայացրել սպանվածների ընտանիքներին փոխհատուցման տեսքով վճարել 172 հազար եվրո, ինչպես նաեւ՝ 11 637 եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:

Ըստ դատարանի՝ գանգատաբերների նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածները՝ ապրելու եւ դատական պաշտպանության իրավունքները: Բացի այդ, դատարանը հաշվի է առել, որ ռուսական իշխանությունները բազմակողմանի հետաքննություն չեն անցկացրել, հայտարարել է gazeta.ru-ն:

Գանգատաբերների պնդմամբ, իրենց հարազատները գնդակահարվել են Դաշնության զորքերի կողմից՝ Գրոզնին գրավված ժամանակ՝ 2000-ին: Դատարանը նշել է, որ ռուսական իշխանությունները հաշվի չեն առել այն փաստը, որ այն տարածքը, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, այդ ժամանակ գտնվել է ռուսական ուժերի հսկողության ներքո:

ԵԴ-ում բողոքը ներկայացվել է տուժող Էստմիրովի անունից՝ անգլիացի իրավաբան Գարետ Փիրսի օգնությամբ: Դատարանում ներկայումս գտնվում են նաեւ 11 չեչեն խաղաղ բնակիչների սպանության գործերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել