«Աստված տա՝ բացահայտվի։ Մենք մեր առաքելությունն ենք կատարում՝ հիշելով մեր մարտական ընկերոջն ու մեր նախարարին։ Վազգենը մեզ համար Հայաստան էր։ Ցավոք սրտի, այսօր այս վիճակում ենք։ Մենք պարտվել ենք այն ժամանակ, երբ այդ ոճրագործությունը տեղի է ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որը հոկտեմբերի 27-ի տարելիցի կապակցությամբ այցելել էր Եռաբլուր։
Ըստ նրա՝ Վազգենը կարողացավ Հայաստանի նվիրյալներին՝ կռված տղաներին, համախմբել մեկ գաղափարի շուրջ։ Ցավոք սրտի, այդ օրվանից մենք պառակտվեցինք, և կամաց-կամաց պարտությունը եկավ։ Մենք այսօր չենք պարտվել․ պարտությունը եղել է հենց հոկտեմբերի 27-ին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































