Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստներին պատժեցին «պուտլեր կապուտ» պաստառի համար

Ապրիլ 04,2009 00:00 Share

\"\"Վլադիվոստոկի դատախազությունը նախազգուշացրել է ՌԴ Կոմկուսի տեղական կազմակերպությանը՝ հանրահավաքներից մեկի ժամանակ ցուցադրված «Պուտլեր կապուտ» պաստառի համար: Ըստ դատախազության, նման պաստառը գնահատական է պարունակում Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին եւ այդպիսով վիրավորում է պետական իշխանության ներկայացուցչին: Դատախազությունը նշում է, որ նման պաստառի օգտագործումը հետագա միջոցառումների ժամանակ անթույլատրելի է: Իրենց հերթին, կոմունիստները նշում են, որ պատրաստվում են վիճարկել այդ պատժամիջոցը վերադաս դատախազական ատյաններում: ՌԴ Կոմկուսի վարկածով, պաստառի հեղինակը նկատի ուներ ոչ թե վարչապետ Պուտինին, այլ ավտոբիզնեսով զբաղվող կոնկրետ մի գործարարի, որի իսկական ազգանունը հենց Պուտլեր է: Վերջինս ավտոմեքենաների մաքսատուրքի բարձրացման պատճառով սնանկացել է եւ այլեւս չի կարող ապահովել իր բազմանդամ ընտանիքը, եւ «կապուտ» բառը նշանակում է, որ այդ գործարարն այլեւս չի կարող ապրել եւ աշխատել Վլադիվոստոկում: Կոմունիստները գտնում են, որ դատախազության պատժամիջոցն ուղղված է ընդդիմության ակտիվությունը սահմանափակելուն: Newsru.com կայքը նշում է, որ դատախազությունը պատրաստվում է ստուգել նաեւ հետեւյալ պաստառները. «ԼիլիՊուտ, մի արթնացրու Գուլիվերին», «Կորչի ԼիլիՊուտների բռնապետությունը», «Մեդվեդկա, կապուտ»: Հիշեցնենք, որ արջը իշխող կուսակցության՝ «Յեդինայա Ռոսիայի» խորհրդանիշն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել