Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԱԿՑՎԱԾ ԻՆՔՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 11,2009 00:00

\"\"Սպորտը առողջության թիվ մեկ գրավականն է: Ու դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Մարդու մարմինը մշտապես պետք է շարժման մեջ լինի, աշխատի որոշակի լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ: Դա օրգանիզմի մշտապես լիցքավորման պահանջն է, որը նախանշված է ի վերուստ: Հակառակ դեպքում՝ ժամանակից շուտ վրա հասնող ծերությունն անխուսափելի է: Ասվածը սովորական մահկանացուների համար վերաբերում է առողջ ապրելակերպ վարելուն, ամենօրյա լիցքային վարժություններին եւ, վերջապես, առողջարարական ֆիզկուլտուրային:

\"\"Այլ բան է մեծ, այլ կերպ ասած՝ պրոֆեսիոնալ սպորտը, որը անհատից անմնացորդ կլանում է ամեն ինչ: Ու դեռ հայտնի չէ, թե վերջն ի՞նչ կլինի: Պրոֆեսիոնալ մարզիկը գիտի, թե ինչի՞ է գնում, ի՞նչ գնով եւ ի՞նչ անակնկալների կարող է դեմ առնել: Այն էլ՝ սարսափելի անակնկալների:

Խոսքը վնասվածքների մասին է, որոնք մարզական աստղերին հետապնդում են ամեն մի քայլափոխի: Դա լինի մարզմա՞ն \"\"ժամանակ, թե՞ պայքարի ամենապատասխանատու պահին, երբ որոշվում է ճակատագիրդ: Ցավոք, վերջինը նրանց երբեմն բռնեցնում է հենց այդ ժամանակ ու ամեն բան՝ տարիների չարչարանքներն ու զրկանքները մեկ ակնթարթում զրոյացնում: Այստեղ ամենադաժանն այն է, որ երբ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» օլիմպիական կարգախոսի այս երեք բաղադրիչներից որեւէ մեկում թեկուզ \"\"աննշան շեղում է լինում, մարզիկը կանգնում է ընդմիշտ հաշմանդամ դառնալու վտանգի առջեւ: Ու դա էլ երբեմն համարվում է որպես չարյաց փոքրագույն:

Մեծ սպորտում ծանր վնասվածքներն անխուսափելի են: Վիճակագրությունն էլ մարզաձեւերն ըստ այդմ դասդասել է: Ստորեւ բերվող լուսանկարները ծանրամարտից են, որտեղ, պատկերացրեք, վնասվածքներ, սովորաբար, հազվադեպ են լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել