Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիացիները շիշ են հավաքում

Մայիս 05,2009 00:00 Share

Բելգիացիները որոշել են տնտեսական ճգնաժամի պայմաններում փող վաստակել պլաստիկ շշերը հանձնելու միջոցով: Այս մասին հայտնում է «Tert. am»-ը՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին: Բելգիացիները հավաքած շշերը վաճառում են հարեւան Հոլանդիայում, որտեղ յուրաքանչյուր շշի համար սուպերմարկետներում տեղադրված հատուկ սարքերի միջոցով ստանում են 25 եվրոցենտ: Լրատվամիջոցի փոխանցմամբ, Հոլանդիայում մեկ պլաստիկ շշի արժեքը ներառված է խմելու ջրի գնի մեջ, որում այն շշալցված է: Իսկ Բելգիայում շշերն անվճար են եւ անվճար հանձնվում են վերամշակման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել