Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԱՊՀ երկրներից ամենալավը Հայաստանի՞ վիճակն է

Հունիս 16,2009 00:00

Չնայած այն հանգամանքին, որ 2008-ի ՀՆԱ-ի հավելաճը ծրագրվածից ցածր է, այնուամենայնիվ, տնտեսությունն արձանագրեց 6,8% տնտեսական աճ՝ ԱՊՀ երկրների 5% տնտեսական աճի միջին ցուցանիշի դիմաց: Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով առաջ է անցել Ռուսաստանից (5,6%) եւ Ուկրաինայից (2,1%): Այս մասին ասվում է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին հաշվետվության մեջ: Ըստ այդ հաշվետվության՝ «Հայաստանին չհաջողվեց խուսափել ճգնաժամի ազդեցությունից, որի հիմնական հարվածն իր վրա ընդունեց տնտեսության իրական հատվածը՝ արձանագրելով անկման միտումներ: Դա պայմանավորված էր մասնավոր տրանսֆերտների կրճատմամբ, համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների գների նվազմամբ, Հայաստանից արտահանվող ապրանքների եւ ծառայությունների պահանջարկի անկմամբ: Համաշխարհային շուկաներում անշարժ գույքի շուկայի անկումը հանգեցրեց Հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրության անկման, որը, զուգորդվելով ներդրումների կրճատմամբ, հանգեցրեց վերջին տարիներին տնտեսության հիմնական շարժիչ ուժը հանդիսացող ճյուղի՝ շինարարության ժամանակավոր սառեցման: Եվ արդեն 2009-ի առաջին 4 ամիսների արդյունքով գրանցվեց 9,7% տնտեսական անկում»:

Ըստ հաշվետվության, գնաճային դաշտը Հայաստանում ամենացածրն է եղել ԱՊՀ-ում. «Տարեվերջյան գնաճը 2008-ին կազմել է 5,2%՝ ԱՊՀ երկրների 14,8%-ի դիմաց: 2009-ի ապրիլին եւ մայիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է, համապատասխանաբար, 3,2% եւ 1,6% գնաճ, որի պարագայում մայիսի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 3,4%»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել