Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան

Նոյեմբեր 25,2026 23:20 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կիպրոսի Սահմանադրությունը ոչ միայն տարածքային հավակնություն չուներ Թուրքիայի նկատմամբ, այլև չկար որևէ դրույթ, որն անգամ վառ երևակայությամբ հնարավոր լիներ մեկնաբանել` որպես այդպիսին։ Բայց դա չխանգարեց, որ Թուրքիան զավթի Կիպրոսի հյուսիսային մասը։ Պարզապես գործի դրվեց «հին ու բարի» թեզը՝ «Կիպրոսում վտանգված է թուրքական համայնքի պաշտպանությունը»։

Արդյունքում Մեծ Բրիտանիայից ընդամենը 15 տարի անկախացած Կիպրոսը կորցրեց իր տարածքի կեսը։ Ի դեպ, Թուրքիան մեկ անգամ չէ, որ նույնաբնույթ սպառնալիքներ է հնչեցրել տարբեր երկրների, ուր ապրում են որոշակի թվով թուրքեր։ Մի խոսքով, զավթելու մարմաջը արդարացնելու թեզերի ցանկը մեծ է, օրինակ՝ Արցախի պարագայում Ադրբեջանի իշխանությունը կիրառեց իբր զանգվածային ահաբեկչությունը կանխելու նկրտումը և այլն։

Ի դեպ, առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ, որում գիտե՞ք ինչ անգերազանցելի առաջադիմական դրույթներ կային»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30