Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Իսրայելյան. «Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելը նոր դավաճանություն է, հայ ժողովրդի նոր նավաստացում»

Նոյեմբեր 25,2026 23:13 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այն, ինչ կատարվում է այսօր հայ ժողովրդի հետ, ինքնաոչնչացման, ազգային կործանման պրոցես է»,- ասաց «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը «Հայելի» ակումբում։

«Դա չի լինում մի օրվա մեջ։ Սա լինում է տարիների ընթացքում, ինչպես եղավ Արցախի հետ։ Արցախը հո մի օրում չկործանվե՞ց։ Եկան, խոսեցին, օգտագործեցին այն բառերը, որ ժողովրդի համար ընդունելի էին։ Խոսում էին մեր արժանապատվության, մեր հոգևոր պատկանելիության մասին։ Խոսեցին ու դրանով եկան իշխանության։ Ասել եմ, հետ գնանք։ Ինչ խոսում էին այն ժամանակ, այժմվա խոսույթի հետ համեմատելու բան չկա։ Ասում էին Արցախը հայկական է՝ Ադրբեջանը հակառակվում էր, ասում էին Արցախի ժողովուրդը ինքնորոշվելու իրավունք ունի՝ Ադրբեջանը չէր համաձայնում։ Ի՞նչ կատարվեց այս տարիների ընթացքում, որ ամեն ինչ փոխվեց։ Հիմա ինչի մասին խոսում ենք, որ հայկական է, դառնում է՝ պատերազմի առիթ ենք տալիս, պատմական թշնամուն ջղայնացնում ենք։ Այսպես եկանք մի վիճակի, որ հիմա Մայր Հայաստանն է վտանգի տակ։ Եթե հայը շնամի չունենա իր մեջ, թուրքը իր կյանքում հաղթանակ չէր գրանցի»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև նոր անձնագրի թեմային։ «Ինքնորոշման իրավունք ունեցող հայի անձնագրում ո՞նց կարելի է ծննդյան վայրը գրել Ադրբեջան։ Ո՞նց կարելի է այդպես ներկայացնել ցեղասպանությունից փրկված ժողովրդին։ Ո՞նց կարելի է հերոսական այդ ժողովրդի ցավը կրկնապատկել»։

Խոսելով նոր սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու մասին՝ Անաստաս Իսրայելյանն ասաց. «Անկախության հռչակագրով է Մայր Հայաստանն իր իրական անկախությունն ամրապնդել։ Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելը նոր դավաճանություն է, հայ ժողովրդի նոր նավաստացում»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30