Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱՅԻՆ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ

Հունիս 16,2009 00:00

\"\"Ըստ Forbes-ի, Հարիսոն Ֆորդը ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասան: Նա մեկ տարում՝ 2008-ի հունիսից մինչեւ 2009-ի հունիսը, աշխատել է 65 մլն դոլար: Արմատներով Մինսկից այս դերասանի հոնորարները 20-րդ դարի վերջին քառորդից սկսած՝ աճում են: Ֆորդին կինոսիրողները ճանաչում են «Աստղային պատերազմներ» եւ «Ինդիանա Ջոնս ու բյուրեղապակյա գանգի արկածները» ֆիլմերից: ԱՄՆ ամենահայտնի կատակերգու դերասան Ադամ Սենդլերն էլ, ի տարբերություն իր կոլեգայի, մեկ տարում աշխատել է 55 մլն դոլար, իսկ Ուիլ Սմիթն ու Էդդի Մերֆին, համապատասխանաբար՝ 45 եւ 50: Թոփ-հնգյակի վերջին հորիզոնականում Նիլոլաս Քեյջն է՝ իր 40 մլն դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել