Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՅԽԸ ԿՈՒՅՍԵՐ ԷՐ ՊԱՏՎԻՐՈՒՄ

Հունիս 16,2009 00:00

Կուրսկի «օպերատիվնիկները» ձերբակալել են 45-ամյա մի կավատուհու, որը հավաքագրում էր կույս աղջիկներին՝ արաբ շեյխի հարեմը համալրելու նպատակով: Անարատ աղջկա հետ մեկ գիշերվա համար կավատուհի Վալենտինա Հասանովային արաբները վճարում էին 5000 եւ ավելի դոլար: Կավատուհին հիմնականում «խելքահան» էր անում գավառեցի աղջիկներին ու շատ պատկերավոր նկարագրում, թե ինչ բարձր են վարձատրում Արաբական Միացյալ Էմիրություններում մատուցողուհիներին ու սպասուհիներին: Նա որեւէ մեկին չէր ասում, թե աղջիկներն իրականում ինչի համար են «նախատեսված»: Հասանովայի վերջին զոհին՝ 15-ամյա ուկրաինուհուն վերջին պահին հաջողվել է փրկել ու օդանավակայանից վերադարձնել հայրենիք: Իրավապահները նաեւ պարզել են, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կավատուհին Էմիրություններ է «գործուղել» 10 կույսի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել