Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվածքներ են ստացել

Հուլիս 14,2009 00:00

\"\"Հուլիսի 11-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Ապարան ավտոմայրուղու Մուղնի գյուղին հարակից գազալցակայանում:

«Շամյան Արտո» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գազամղիչ կայանում տեղի է ունեցել թեթեւ ուժգնության պայթյուն, որի հետեւանքով 1-ին եւ 2-րդ աստիճանի այրվածքներ են ստացել գազալցակայանի աշխատակիցներ՝ 36-ամյա Ստեփան Հակոբյանը, 34-ամյա Ատոմ Պողոսյանը եւ 26-ամյա Արմեն Մայիլյանը: Նրանք տեղափոխվել են Աշտարակի քաղաքային հիվանդանոց, ապա՝ Երեւանի այրվածքների կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել