Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ»

Հուլիս 15,2009 00:00 Share

\"\"

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը իր հրավիրած ասուլիսի ժամանակ իր անհամաձայնությունը հայտնեց «Առավոտի» կողմից իրեն ուղղված հարցադրման նախաբանում օգտագործված՝ «որպես ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ» ձեւակերպման հետ: «Ես ձեր հարցադրման հետ համամիտ չեմ եւ պիտի ուղղեմ: Եթե ես իրավաբան եմ, մեր պետությունն էլ իրավական պետություն է, ապա ես մինչեւ այժմ ՀՀ գլխավոր դատախազի, ոչ թե Աղվան Հովսեփյանի, տեղակալն եմ: Ուղղակի ներկա պահին գտնվում եմ հարկադիր պարապուրդի մեջ»: Շարունակելով այս թեման ու ի պատասխան «Ա1+»-ի հարցին, թե՝ ազատ արձակվելուց հետո մտե՞լ է իր աշխատասենյակ՝ իրերի հետեւից, կամ գիտի՞, թե որտե՞ղ են իր իրերը, Գագիկ Ջհանգիրյանը հավելեց. «Քանի որ ես հարկադիր պարապուրդի մեջ եմ՝ սպասում եմ, որ իմ աշխատասենյակը վերանորոգեն, կահավորեն, որ վերադառնամ»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել