Հայ սպառողները հիմնականում դժգոհում են սննդամթերքի ոչ արժանահավատ ծագումից ու գների բարձրացումից: Այս մասին «7or.am»-ին ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով՝ «Մենք հաճախ ենք տեսնում սննդամթերք, որի վրա պարզորոշ չի երեւում ծագումը, օրինականությունը եւ ժամկետը»: Ըստ Ա. Պողոսյանի, հատկապես նախատոնական ժամանակահատվածում գների շարունակական բարձրացումը սպառողների վրա շատ ծանր է նստում:
Սպառողների ասոցիացիայի նախագահի ներկայացմամբ, վերջերս, վարակների սրացման հետ կապված, նկատվում է նաեւ դեղորայքի գների թանկացում, իսկ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ու ղեկավարող եւ կարգավորող մարմինների այն հայտարարությունները, թե դեղերի գները պետք է զսպվեին, Ա. Պողոսյանին վստահություն չեն ներշնչում:


















































