Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԱՐՑՈՒՄ ԽՏՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԿԱ

Փետրվար 02,2010 00:00

\"\"

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը հունվարի 27-ին մերժել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը՝ իշխանամետ թերթերից մեկի կողմից իրեն վիրավորող հրապարակումների դեմ քրգործը կարճելու որոշման դեմ: Մասնավորապես նշված է, թե կարճման որոշման մեջ քննիչը չի ժխտել այդ հրապարակումներում Զարուհի Փոստանջյանի հասցեին վիրավորանք պարունակելու հանգամանքը. «Հոդվածագիրներն իրենց ցուցմունքներում նշել են, որ նպատակ են հետապնդել միայն վերաբերմունք արտահայտել Զ. Փոստանջյանի պատգամավորական գործունեության նկատմամբ: Քննիչը գտնելով, որ նրանց արարքում բացակայում է հանցակազմը՝ սուբյեկտիվ կողմը, որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»: Կարելի է պատկերացնել, թե ինչպես կարձագանքեին քննիչներն ու դատախազները, եթե հայցը վերաբերեր ընդդիմադիր թերթի հրապարակմանը: Եվ այս օրինակը եւս մի փաստարկ է, որ «Քաղաքացիական օրենսգրքում» զրպարտության եւ վիրավորանքի կապակցությամբ նախատեսվող տույժերը կիրառվելու են խտրականորեն:
Իսկ մինչ այդ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է իր բողոքը մերժելու վերաբերյալ այս
որոշումը բողոքարկել դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել