Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՔՍԻՍՏԻ ՀՈՒՅՍԸ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ Է

Փետրվար 02,2010 00:00

 Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ ուղերձ է հղել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, որով հորդորում է Վեհափառին իր հովանավորության տակ վերցնել հայոց փրկությունը: Ուղերձում, մասնավորաբար, ասված է.
«Վեհափառ տեր, Սրբազան, Ձեզ եմ դիմում, որպես ջերմ հայրենասեր եւ ազգապաշտ, որպես պաշտպան հայրենյաց, որպես առաքինի հովվապետ հոգեւոր հայոց, որպես այր առատամիտ ու փարթամ բանականության տեր: Հայաստանյան հայության բարոյական ու քաղաքական անկումը, տգետ ու հանցագործ սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով հասել է այն աստիճան, որ սպառնում է իսպառ վերացնելու հայությանը, որպես ամբողջական ժողովուրդ: Այսօր ազգի առջեւ ծառացած է երեք գերխնդիր. ազգի գաղափարական միաբանության եւ քաղաքական միասնության գերխնդիրը. հեթանոսություն է՝ թե հոգեւոր երկնային, թե աշխարհիկ երկրային գաղափարախոսության ոլորտում: Երկրորդը՝ ազգի ֆիզիկական եւ կենսաբանական անվտանգության գերխնդիրն է. աղետալի է գենոֆոնդի վերարտադրողական եւ դեմոգրաֆիկ պատկերը: Երրորդը պատմաաշխարհագրական տարածքների, տարածքային ամբողջականության վերականգնման գերխնդիրն է. տանուլ է տրված Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ արցախյան հիմնահարցի դիվանագիտական փուլը: Այս երեք գերխնդիրների լուծման շուրջը ժամանակի եւ պատմության հրամայականն է այսօր՝ Ձեր բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետությունից դուրս, գումարել համայն հայության աշխարհիկ եւ հոգեւոր Տիեզերական ժողով՝ քննարկելու եւ մշակելու նոր տնտեսական քաղաքականության գաղափարական վարդապետությունը եւ հայեցակարգային ճարտարապետությունը, նոր ազգային հայեցակարգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել