Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԱԹՈՌՆ ԱՆՑԱՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Փետրվար 02,2010 00:00

Երեկ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ, որի արդյունքում ՀՅԴ ներկայացուցիչ Հովիկ Պողոսյանը 212 ձայնով առաջ անցավ իր հակառակորդից՝ անկուսակցական Մանվել Ղազարյանից: Վերջինս հավաքել էր 275 ձայն, իսկ դաշնակցականը՝ 487: Տեղեկացնենք, որ Հովիկ Պողոսյանը զբաղեցնում էր գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եւ դեռեւս 2 ամիս առաջ հայտնի էր, որ հենց նա է ապագա գյուղապետը: Բանն այն է, որ ձիթհանքովցիք անընդմեջ բողոքում էին իրենց գյուղապետից՝ Տարիել Պալաբեկյանից՝ նշելով, որ նա գյուղի հողերը բաժանելիս առաջնորդվում է ծանոթաբարեկամական խտրական սկզբունքով, նմանապես դժվար էր նրանից տեղեկանքներ ստանալը: Ավելին, ըստ գյուղացիների, գյուղապետը չէր կարողանում նորմալ կառավարել գյուղը, քանի որ մեծ սեր ուներ կերուխումի նկատմամբ, եւ ընդունակ էր լավություններ անել նրանց, ովքեր կդառնային իր բաժակակից ընկերները: Ըստ գյուղացիների, ամբողջ հոգսը իր վրա էր վերցրել աշխատակազմի 37-38-ամյա քարտուղարը, որն էլ երեկ փաստացի դարձավ գյուղապետ:
Նշենք, որ նախկին գյուղապետը՝ Տարիել Պալաբեկյանը, անգամ փորձ չի արել իր պաշտոնում վերընտրվելու. նա, ամենայն հավանականությամբ, զգալով իր թերությունները, աթոռը փոխանցել է քարտուղարին: Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության աշխատակիցների բնութագրմամբ, ընտրություններն անցել են հանգիստ, առանց ավելորդ աղմուկ-աղաղակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել